Թերապիա

Թերապիան այն բաժին է, որը մասնագիտանում է բերանի խոռոչի հիվանդությունների և պաթոլոգիաների կանխարգելման, ախտորոշման և բուժման մեջ: 

Բժիշկը բուժում Է կարիեսը, պուլպիտը, պարոդոնտիտը, ինչպես նաև ապահովում են պրոֆեսիոնալ հիգիենա և ատամների սպիտակեցում: Նախնական կոնսուլտացիայի ընթացքում մանրակրկիտ տեսողական հետազոտություն է անցկացնում, գնահատվում ատամների և լնդերի վիճակը։ 

Այնուհետև ձեռք բերված տվյալների հիման վրա կազմվում է բուժման անհատական ծրագիր, որը ներառում է.


1. Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենա՝ ատամնափառի, ատամնաքարի հեռացում, ատամների փայլեցում և ֆտորացում։

2. Կարիեսի բուժում՝ ախտահարված ատամի հյուսվածքի հեռացում, ատամի վերականգնում միջուկով։

3. Պուլպիտի և պարոդոնտիտի բուժում՝ բորբոքված ատամնաբուժական նյարդի հեռացում, արմատախողովակների մաքրում և լցնում։

4. Ատամների սպիտակեցում՝ պրոցեդուրա, որն ուղղված է ատամի էմալը փայլեցնելուն հատուկ գելերի և լույսի միջոցով:

5. Էմալի ռեմիներալիզացիա՝ ատամների հանքային խտության ամրապնդում և վերականգնում հատուկ պատրաստուկների օգնությամբ։

6. Պարոդոնտալ բուժում՝ պարոդոնտալ հիվանդությունների թերապիա՝ ներառյալ վիրաբուժական և կոնսերվատիվ բուժման մեթոդները։

Պատվիրել զանգ