Acry-Free Փափուկ Սիլիկոնե Վակումային Պրոթեզներ

✔️ Նորագույն սերնդի հիպոալերգիկ շարժական պրոթեզներ՝ պատրաստված փափուկ սիլիկոնից, առանց ակրիլի։

✔️ Անվտանգ, հարմարավետ և գերժամանակակից լուծում՝ ձեր առողջ ժպիտի համար։

Ի՞նչ է սա

Acry-Free սիլիկոնե վակումային պրոթեզը շարժական պրոթեզ է՝ պատրաստված բարձրորակ բժշկական սիլիկոնից, որը

• չի պարունակում ակրիլ կամ մոնոմեր,

• ապահովում է փափուկ, ճկուն և չգրգռող նստեցում,

• հարմարվում է լնդերի ձևին վակուումային կպչունության շնորհիվ՝ առանց մետաղական մասերի կամ կափիչների։

Առավելություններ

🔹 Հակաալերգիկ՝ չի պարունակում ակրիլ կամ մոնոմեր (բարենպաստ է զգայուն մարդկանց համար)

🔹 Սուպեր փափուկ սիլիկոն՝ չգրգռող, չկտրող, չի վնսասում լնդերը

🔹 Վակուումային կպչունություն՝ կայուն նստում է բերանում, չի շարժվում խոսքի կամ ծամելու ժամանակ

🔹 Չի գունափոխվում, չի կլանում հոտ կամ համ

🔹 Չի աղավաղում սննդի համը կամ հոտը

🔹 Բարձր էսթետիկ տեսք՝ բնական ժպիտ՝ առանց ակնհայտ պրոթեզի նշանների

🔹 Երկարատև օգտագործում՝ 3-5 տարի, պատշաճ խնամքի դեպքում

Ում համար է հարմար

✔️ Նրանք, ովքեր ունեն լրիվ կամ մասնակի ատամների բացակայություն

✔️ Ալերգիա ունեցողներ՝ ակրիլին կամ մետաղին

✔️ Պացիենտներ, ում մոտ սովորական պրոթեզները ցավ կամ գրգռում են առաջացրել

✔️ Ովքեր նախընտրում են հարմարավետություն և գեղագիտական տեսք միաժամանակ

Պատրաստման ժամկետ

📅 Պրոթեզը պատրաստվում է 8-12 աշխատանքային օրում, անհատական չափագրումից հետո։

Պատվիրել զանգ